Մեգան Մարքլը որդու՝ Արչիի համար թագավորական ընտանիքի պատմության ընթացքում առաջին անգամ սեւամորթ դայակի է վարձել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեգան Մարքլը որդու՝ Արչիի համար թագավորական ընտանիքի պատմության ընթացքում առաջին անգամ սեւամորթ դայակի է վարձել

Մեգան Մարքլը որդու՝ Արչիի համար երեք ամսավա ընթացքում երրորդ դայակին է վարձել։ Կնոջը լուսանկարել են Նիցցայի օդանավակայանում, երբ Սասեքսի դուքսերը մուտք էին գործում մասնավոր ինքնաթիռ՝ վերադառնալու Բրիտանիա Էլթոն Ջոնի վիլլայում կարճ, բայց սկանդալային հրապարակայնություն ստացած հանգստից հետո։ Կինը ժամանակակից թագավորական ընտանիքի կյանքում առաջին թխամաշկ դայակն է։

Դքսուհին շատ գոհ է նոր դայակից։ Ինսայդերը The Sun-ին հայտնել է, որ դքսուին իր օգնականին անվանում է «նվեր՝ շնորհված Աստծո կողմից» և բարձր է գնահատում նրա մասնագիտական կարողությունները։ Ընդ որում, Մեգան Մարքլն, ամեն դեպքում, հոգսերի մեծ մասն իր վրա է վերցնում։ Հարրին և Մեգանը պատրաստվում են նրա հետ մեկնել Աֆրիկայի երկրներ, ուր նրանք հաջորդ ամիս կլինեն երեխայի հետ։

Մեգանն առաջին դայակին աշխատանքից ազատել է «ոչ պրոֆեսիոնալիզմի» պատճառով նրա՝ աշխատանքի անցնելուց երկու շաբաթ անց։ Երկրորդ դայակը հերթապահում էր միայն գիշերային ժամերին։ Հաղորդվում էր, որ Արչիի դայակի պաշտոնի բոլոր հավակնորդների դեպքում Մեգանը դաժան, մասամբ նվաստացուցիչ հարցազրույց է անցկացրել՝ ցանկանալով իդեալական թեկնածուի ընտրել։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի երեք երեխաների մասին հոգ է տանում իսպանուհի Մարիա Թերեզա Տուրիոն Բորալոն։ Դայակը բազմաթիվ զարմանալի հմտություններ ունի։

style.news.am



Նման նյութեր