Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը
Advertisement 1000 x 90

Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի բարեգործական նախաձեռնությանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է կոմիտեի ղեկավարի մամուլի խոսնակ Ջեմմա Համբարձումյանը:

«Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի բարեգործական նախաձեռնությանը: 15 000 մասից կազմված փազլի մեկ կտորը, Վահագն Վերմիշյանն առաջարկել է գնել նշված 1000 դրամի փոխարեն կրկնակի՝ 2000 դրամով»,- գրել է Համբարձումյանը:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը նախաձեռնությամբ է հանդես եկել, որը կօգնիգյումրեցի 1 կամ 2 անօթևան ընտանիքի բնակարան ունենալ: 15 000 կտոր ունեցող փազլի էվերածվել գյումրեցի նկարիչ, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍուսաննաՄկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը: Մինչեւ սեպտեմբերի 21-ը 15 000 մասից կազմված փազլի մեկ կտորը 1000 դրամով գնել ու Գյումրին տնակներից ազատելուբարեգործական նախաձեռնությանը միանալ կարող են բոլորը:

Փազլի առաջին 9 կտորը գնել է ՀՀ վարչապետը, վերջին կտորը ևս Նիկոլ Փաշինյանինն է, ովանձամբ կտեղադրի վերջին մասնիկը սեպտեմբերի 21-ին:



Նման նյութեր