«911» ծառայությանն օգոստոսի 22-ին, ժամը 00:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Մանվել Տ.) և «BMW» (վարորդ՝ Գոռ Վ.) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Աշոտ Տ., ծնված 1964 թ. և Սառա Ղ., ծնված 1965 թ.) տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: