Ռոբերտ Հայրապետյան. «Մնում է ենթադրել, որ Արցախի նախագահական ընտրություններում Փաշինյանն իսկապես հեռուն գնացող նպատակներ ունի»
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Հայրապետյան. «Մնում է ենթադրել, որ Արցախի նախագահական ընտրություններում Փաշինյանն իսկապես հեռուն գնացող նպատակներ ունի»

Ռոբերտ Հայրապետյանի հրապարակումը.

«Կառավարության նիստում վերջերս անհանգիստ օրեր ապրող իշխանությունը որոշեց Ջորջ Սորոսի հետ ամուր ասոցիացիաներ ունեցող երկու կառույցի ուղիղ ներդնել Արցախ։

Բացի էն հայտնի փաստից, որ Իրազեկ քաղաքացիների միավորումն ու ԹԻ-ն իրենց մեծ փայն են ունեցել Փաշինյանի հեղափոխության մեջ, հետաքրքիր է կա որևէ այլ կոնկրետ պատճառ, թե ինչու հենց այդ երկուսը պետք է դիտորդություն անեն։

Բաց է մնում հարցը, թե արդյոք այլ կազմակերպություններից դիմում եղել է, թե ոչ։ Բաց է նաև հարցը, թե գումարի քանակը ոնց է որոշվել և ինչ ծրագրային միջոցառումների շրջանակի մասին է խոսքը։ Եթե այս կառույցները Ամուլսարի շուրջ իրենց ու հեղափոխության մեջ նոուդրման համար չեն արժանացել կառավարության այս դաբրոյին, ապա մնում է ենթադրել, որ Արցախի նախագահական ընտրություններում Փաշինյանն իսկապես հեռուն գնացող նպատակներ ունի, իսկ սեպտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրություններն էլ ուղղակի թեստ է այդ ճանապարհին։

Ի դեպ բավական տարօրինակ էր նաև Դանիել Իոաննիսյանի արագ արձագանքն այն մասին, որ կառավարության այս որոշումը իր հետ գործարք չպետք է դիտարկել։
#բեղ_պահեք»



Նման նյութեր