Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վենետիկի հանձնաժողովը հայտարարել է ՀՀ ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տրամադրելու պատրաստակամության մասին…
Առաջարկում եմ շտապ ընդունել օրենք այն մասին, որ հրաժարական տված Վենետիկի հանձնաժողովի անդամները ՀՀ պետական բյուջեի հաշվին բնակարան կստանան Վենետիկի Գրանդ Կանալի վրա, իսկ հրաժարվելու դեպքում նրանց լիազորությունները կարող են կասեցվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ոստիկանության բաժնի ցանկացած հետաքննիչի որոշմամբ»։