Կրակոցների տակ ապրող հավատքը. Չինարիի եկեղեցին` հայ–ադրբեջանական պայքարի լուռ վկան է. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կրակոցների տակ ապրող հավատքը. Չինարիի եկեղեցին` հայ–ադրբեջանական պայքարի լուռ վկան է. armeniasputnik.am

Հայ-ադրբեջանական սահմանից շուրջ 100 մետր հեռավորության վրա գտնվող 13-րդ դարի վանական համալիրը դարձել է արցախյան հակամարտության յուրօրինակ խորհրդանիշը։ Հայկական հոգևոր կառույցը հայոց հողում է, բայց ադրբեջանական կրակոցների ներքո և անհասանելի հայ հավատացյալների համար։

Խորանաշատ վանական համալիրը

Տարիներ շարունակ Խորանաշատ այցելելը Չինարի գյուղի բնակիչների համար երազանքի էր վերածվել։ Բայց օրեր առաջ համացանցում լուրեր տարածվեցին (այդ թվում` պաշտոնյաների կողմից), որ հայկական ռազմական դիրքերի առաջխաղացում է տեղի ունեցել, որի արդյունքում եկեղեցի տանող ճանապարհն անվտանգ է դարձել ու բաց է ցանկացողների համար։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը որոշեց անձամբ այցելել Չինարի ու տեղում պարզել իրականությունը։

Խորանաշատ վանական համալիրը

Մինչ այդ մենք նախ խոսեցինք Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի հետ, ով հաստատեց տեղեկությունները, որ հայկական զինուժը երկու նոր դիրք է ամրացրել Տավուշի սահմանին։ «Եկեղեցի արդեն բոլորը գնում են, գալիս են։ Առաջ քողարկված, թաքուն էինք գնում, հիմա ավելի հանգիստ»,– ասաց Գրիգորյանը։

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը ևս հաստատեց, որ հնամենի վանք գնալ հնարավոր է, բայց և զգուշացրեց` վտանգը չեզոքացված չէ։

Եկեղեցու լիարժեք անվտանգ լինելու մասին Երևանից հնչող հայտարարություններին էլ գյուղապետն այսպես արձագանքեց. «Դա կլիներ մեր վաղեմի երազանքը, Աստված տա, որ այդպես լինի»։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր