«Մարդիկ հիշում են ու եթե չեն բարձրաձայնում, չի նշանակում, թե իբր ձեր ասած իսկապես նախկինում ճահիճ է եղել, ձեր կողմից հպարտորեն ներկայացվող բոլոր ծրագրեն հենց այդ «ճահիճից» են, չէ՞»
Advertisement 1000 x 90

«Մարդիկ հիշում են ու եթե չեն բարձրաձայնում, չի նշանակում, թե իբր ձեր ասած իսկապես նախկինում ճահիճ է եղել, ձեր կողմից հպարտորեն ներկայացվող բոլոր ծրագրեն հենց այդ «ճահիճից» են, չէ՞»

ԿԳ նախարարի նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չէի անդրադառնա այս թեմային, եթե, այսպես ասած, ճակատագրի հեգնանքով ֆեյսբուքը հենց այսօր չհիշեցներ 2 տարի առաջ նախկինների նախաձեռնած «Ուսուցիչ» ծրագրի մասին, և եթե երեկվա կառավարության նիստում չլսեի, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վրա եկավ, երբ Օսիպյանն անզգուշություն ունեցավ ասելու, որ նախկինում ոստիկանությունն էլ է ընդգրկված եղել բնակարանաշինության ծրագրում:

-Նախկինում եղե՞լ է այս ծրագիրը,- այնպիսի քմծիծաղով վրա բերեց Փաշինյանը, որ Օսիպյանը «լեզուն կծեց»,- դեե, ուզում եմ ասել, ոստիկանության աշխատակիցներն էլ բնակարանային խնդիր ունեն:

Սա թվում է, թե աննշան դրվագ է, բայց իրականում շատ կարևոր նախկիններին մերժած այսօրվա իշխանություններն այս ընթացքում սեփական որևէ ծրագիր, նախաձեռնություն չեն ներկայացրել՝ վկան վերը նշածս երեկվա կառավարության նիստում այս դրվագը, որով Նիկոլը վրա տալով հերթական անգամ ուզում էր ընդգծել, թե նախկինում որևէ դրական բան չի եղել ու կապ չունի, որ Ծարավ Աղբյուր փողոցի, «Երազ» թաղամասի, հենց զինվորականների համար իրականցված ողջ սոցիալական բնակարանաշինությունը նախկինների ծրագիրն է:

Նիկոլը վերևից ասում է, որ իբր նախկինում ոչ մի գործ չի արվել, որ իբր նախկինները միայն քրեական գործերի են արժանի, իր ներքևիններն էլ յուրաքանչյուրն իր ոլորտի համար է կրկնում

: Մի բան միայն հաշվի չեն առնում, որ ներկայիս մարդիկ նախկինում էլ էին ապրում-աշխատում, մասնակից լինում նախկինների ծրագրերին ու էդ մարդիկ, եթե չեն ուզում իրենց հիշողությունները բարձրաձայնել՝ ֆեյսբուքն է հիշեցնում, ինչը կատարվեց հենց իմ դեպքում: Երկու օր առաջ վարչապետ-ԿԳՄՍ նախարար լայվ-հանդիպման ժամանակ վերջինիս ներկայացրած բոլոր ծրագրերը նախկինների նախաձեռնածներն էին՝ մի քանիսը դեռևս նախարար Արմեն Աշոտյանի ժամանակ մեկնարկած, մյուսները՝ նախարար Լևոն Մկրտչյանի:

Այդ ծրագրերը ժամանակին ներկայացվել են և մասնագիտական լսարաններում, և լայն հանրությանը, դրանց մասին հենց նախարարության պաշտոնական կայքում հրապարակված է, լրագրողները բազմաթիվ հոդվածներ ու հացազրույցներ են հրապարակել: Չեմ ուզում հիմա անդրադառնալ բոլոր ծրագրերին, գուցե հետո դա անեմ, բայց գոնե «Ուսուցիչ» ծրագրի մասին չեմ կարող չխոսել, մանավանդ որ ֆեյսբուքը ստիպեց բարձրաձայնել: Եթե մյուս ծրագրերը, այսպես ասած, պլանային կամ միջազգային գործընկերների հետ մշակած համատեղ նախաձեռնություններ էին, ապա՝ «Ուսուցիչ» ծրագիրը Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանի և ԿԳ նախարարի նախկին տեղակալ Մանուկ Մկրտչյանի հեղինակային ծրագիրն էր, որին հետո միացավ մյուս նախկին փոխնախարար Դավիթ Սահակյանը:

Գուցե պե՞տք էր այն ժամանակ նրանք իրենց հեղինակային իրավունքը գրանցեին «Ուսուցիչ» ծրագրի նկատմամբ, բայց կրթության ոլորտի այն ժամանակվա պատասխանատուների միակ նպատակն այդ նախաձեռնությամբ ուսուցչի դերի ու հեղինակության բարձրացումն էր՝ նաև կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացմամբ, որի մասին էլ իբրև սեփական նախաձեռնություն բազմաթիվ անգամ հնչեցնում են ներկայիս իշխանավորները: Մի արեք, Մեծն Հրանտ Մաթևոսյանի ասած, մարդ ու անասուն իրարից տարբերվում են հիշողությամբ. հիշողություն ունես՝ մարդ ես: Մարդիկ հիշում են ու եթե չեն բարձրաձայնում, չի նշանակում, թե իբր ձեր ասած իսկապես նախկինում ճահիճ է եղել, ձեր կողմից հպարտորեն ներկայացվող բոլոր ծրագրեն հենց այդ «ճահիճից» են, չէ՞:

Հ.Գ.-1 Ի դեպ, «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն էլ նախկինների ժամանակ է ինստիտուցիոնալիզացվել, միջազգային կառույցների կողմից լավագույնը ճանաչվել ու էդ բաղադրատոմսերի ձեռնարկն էլ էն ժամանակ է մրցանակ ստացել, որի մասին ևս ԿԳՆ կայքում պաշտոնական հաղորդագրություն կա:

Հ.Գ.-2 Այն, որ բացառվում է վերադարձն անցյալին, որ չկա վերադարձ անցյալ՝ միանշանակ է, բայց չգիտեմ ներկայիս իշխանությունների նպատակը որն է, մերը՝ միակն է. ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ԱՆՑՅԱԼԸ ԿԱՌՈՒՑԵԼ ԱՊԱԳԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»:

Չէի անդրադառնա այս թեմային, եթե, այսպես ասած, ճակատագրի հեգնանքով ֆեյսբուքը հենց այսօր չհիշեցներ 2 տարի առաջ նախկինների…

Gepostet von Lusine Margaryan am Donnerstag, 22. August 2019