Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը որդու հետ «Հանրապետական» ստադիոնում երկրպագել է Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիային» Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի առաջին խաղում։
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 2։1 հաշվով առավելության է հասել Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժին»։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին։
Ամբողջությամբ՝ news.am