Չինաստանի Հեֆեյ քաղաքի (Անհոյի նահանգ) իննամյա բնակիչը շլություն Է ձեռք բերել սմարթֆոնից ունեցած կախվածության պատճառով: Այդ մասին հայտնել Է Asia One-ն:
Ամռան արձակուրդին երեխան հեռախոսը ցած չի դրել ձեռքից՝ օրական ինը ժամ զբաղվելով խաղերով: Ծնողների խոսքով՝ տղան վերցնում Էր գաջեթն ու փախչում, հենց որ իրենք շրջվում Էին: Դրա հետևանքով կարճ ժամանակում տղայի մոտ խիստ շլություն Է զարգացել:
Ակնաբույժը հաստատել Է, որ տեսողության խդիրները կարող Էին առաջանալ հեռախոսով ավելորդ տարվածությունից և խորհուրդ Է տվել մի քանի ամիս սահմանափակել Էկրանի առջև անցկացվող ժամանակը:
Եթե բարելավում չլինի, ստիպված կվիրահատեն: Այնուամենայնիվ, տուժողն ինքը մտադիր չԷ հրաժարվել սմարթֆոնից: «Ես չեմ կարող»,- հայտարարել Է նա բժշկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: