Գործազրկության մակարդակը, աշխատավարձի չափը, մսի կիրառման չափաքանակը, կանանց և տղամարդկանց հարաբերակցությունները` սրանք չափանիշներ են, որոնք որոշում են կյանքի որակը։
Այս անգամ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ԵԱՏՄ երկրներում կյանքի որակն արտացոլում է` ներկայացնելով միջին աշխատավարձի չափերը։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում կենսամակարդակի վերաբերյալ վիճակագրական տվյալները պարբերաբար ներկայացվում և ամփոփվում են՝ տեսնելու համար, թե որ երկրներում է անհրաժեշտ վերանայել տնտեսական քաղաքականությունը:
Նշենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը։