«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի կառավարությունը բանակցում է իռլանդական «Ryanair» ցածր բյուջետային ավիաընկերության հետ՝ խոստանալով, որ մի օր այդ ավիաընկերությունը կարող է թռիչքներ իրականացնել «Զվարթնոցից», վրացական իշխանությունները պայմանագիր են ստորագրել ընկերության հետ Թբիլիսիից և Քութայիսիից եվրոպական 12 քաղաքներ թռիչքներ իրականացնելու վերաբերյալ:
Նոյեմբերի 6-ին նախատեսված է Թբիլիսի-Միլան առաջին թռիչքի իրականացումը, տոմսի արժեքը 19,99 եվրո է»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի՝ 24.08.19թ. համարում։