Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«էպիզոդ 0, դուբլ Ա
17։59, Կառավարական տուն, վարչապետի աշխատասենյակ
-Նիկո՞լ
-Հա, Աննա
-Ե՞րբ ես տուն գալու
-Հենց հիմա…
—————————————————————
էպիզոդ 1
12։45, կառավարություն, վարչապետի աշխատասենյակ
-Ավինյան
-Այո, պարոն վարչապետ
-Կարծում եմ մեզ ռոլիկ ա պետք
-Ինչ ռոլիկ, պարոն վարչապետ
-Որ հանրությունը տեսնի և սկսի վստահել Լիդիանին
-Հարց չկա
-Երբ պատրաստ կլինի
-Մինչև իրիկուն
—————————————————————
էպիզոդ 2
12։59, Կառավարական տուն, փոխվարչապետի աշխատասենյակ
-Իվանյա՛ն
-Այո, պարոն փոխվարչապետ
-Կարծում եմ մեզ մի վստահելի ռոլիկ ա պետք, որտեղ կբացատրվի, թե լիդիանը ինչ գործունեություն է իրականցնելու։
-Հենց հիմա։
-Նիկոլն ա ուզել
-Պարզ ա
—————————————————————
էպիզոդ 3
13։16, Քննչական կոմիտե, Իվանյանի աշխատասենյակ
-Արմինե
-Հաջան
-Հաջան չէ՝ «Այո պարոն Իվանյան»
-Ոնց ասես, շեֆ ջան
-Մեզ ռոլիկ ա պետք՝ Ամուլսարի, վստահելի
-Պողոսյանին ասե՞մ կազմակերպի
-Ասա
-Հենց հիմա
-Նիկոլն ա ուզել
-Պարզ ա
—————————————————————
էպիզոդ 4
13։18 , Քննչական կոմիտե, Իվանյանի ընդունարան
-Պողոսյան
-Հա, սիրուն ջան
-Ես քո սիրունին ուրիշ տեղման արի, ես Իվանյանի սիրունն եմ, եղա՞վ
-Հա, Իվանյանի սիրուն ջան, եղավ։ Ինչո՞վ կարամ օգտակար լինեմ
-Ռոլիկ ա պետք
-Ի՞նչ ռոլիկ
-Վստահելի
-Հենց հիմա
-Նիկոլն ա ուզել
-Պարզ ա
—————————————————————
էպիզոդ 5
13։18, Քննչական կոմիտե, Պողոսյանի աշխատասենյակ
-Վալոդ
-Հա, Պողոսյան ջան
-Վստահելի ռոլիկ ա պետք
-Սուրմալու եմ
-Կակռազ
-Հենց հիմա
-Նիկոլն ա ուզել
-Պարզ ա
—————————————————————
էպիզոդ 6
14։02, Սուրմալու տոնավաճառ, տաղավար 202
-Վարուժ, բարի օր
-Բարի օր, Վալոդ ջան
-Ռոլիկ ա պետք
-Որի՞ց
-Վստահելի
-Շատ լավ
-Նիկոլն ա ուզել
-Դե իր համար դժվար ուզեր
-Չէ ինչի՞, հեծանիվ քշողը, ռոլիկ չի քշի
-Էդ էլ կա… բայց, կարծում եմ էրեխու համար է ուզում, Արփիի, էս մի քանի օրը ծնունդն էր։ Արի ես քեզ ունեվարսալը տամ, որ ինքն էլ քշի, Արփին էլ։
-Այ, լավ բան ես ասում, Վարուժ ախպեր։ Տուր, լավը տուր, վերջիվերջո Նիկոլի համար ա։
-Ամենալավն եմ տալիս։
-Ինչ եմ տալու՞
-Նիկոլի համար ա, բա ամոթ չի՞
-Լավ, ոնց կասես
—————————————————————
էպիզոդ 7
14։28 , Քննչական կոմիտե, Պողոսյանի աշխատասենյակ
-Հա, Վալոդ
-Ալո, ռոլիկն առա, շեֆ
-Լա՞վն ա
-Ամենալավը
-Ապրես, ի՞նչ տվիր
-20 000 դրամ, բայց փող պետք չի, շեֆ ջան, դու մենակ ասա, թե ինչ անեմ, ուր բերե՞մ
-Տար կառավարական դաչա
-Լավ
—————————————————————
էպիզոդ 8
14։28 , Քննչական կոմիտե, Իվանյանի աշխատասենյակ
-Ալո, շեֆ
-Հա, Պողոսյան
-Ռոլիկն եղավ
-Շատ ապրես, ինչքանով
– 40 000, բայց փող պետք չի
-Բա հիմա ու՞ր ա
-Վարորդիս հետ ուղարկել եմ կառավարական դաչա
-Ապրես
—————————————————————
էպիզոդ 9
14։28 , Կառավարական տուն, փոխվարչապետի աշխատասենյակ
-Ալո, շեֆ
-Հա, Իվանյան
-Ռոլիկն եղավ, պարոն Ավինյան
-Շատ ապրես, ինչքանով
– 40 000, բայց փող պետք չի,
-Դոլար չէ՞
-Հա, շեֆ
-Բա, ուր ա
-Վարորդի հետ ուղարկել եմ կառավարական դաչա
-Ապրես
—————————————————————
էպիզոդ 10
14։28 , Կառավարական տուն, Վարչապետի աշխատասենյակ
-Ալո, շեֆ
-Հա, Ավինյան
-Ռոլիկն եղավ, Նիկոլ
-Շատ ապրես, ինչքանով
– 400 000 դոլար
-Թանկ չի՞, Տիկ
-Միջազգային հեղինակությամբ Հոլիվուդյան ընկերություն ա նկարել
-Լավ, ապրես։ Իմ մոտ երբ կլինի
-Հասնես դաչա՝ ընդեղ կլինի
-Ապրես
—————————————————————
էպիզոդ 11
15։26, Կառավարական ամառանոց, Վարչապետի նստավայր
-Արփիիի
-Հա, մամ
-Ու՞ր ես, տուն արի
-Ինչի համար
-Արի տես պապան ինչ լավ ռոլիկներ ա ուղարկել։ Ուղղակի հրաշք։
-Վա՜յ, մամ, բայց ես հեծանիվ էի ուզել։
-Ոչինչ, բալես, գիտես, պապայի գործերը հիմա էդքան էլ լավ չի, կաշառք չի վերցնում։ Փող կհավաքենք, մյուս ծնունդիդ էլ հեծանիվ կառնի։
-Հա, լավ, ոչինչ, ռոլիկն էլ վատը չի։
—————————————————————
էպիզոդ 12
15։26, Կառավարական ամառանոց, Վանեցյանի նստավայր
-Ընկեր Մայոր
-Այո, պարոն Վանեցյան
-Էն Գարեգին Միսկարյանից ի՞նչ կա
-Դե երեկ վարչապետի մոտ էր
-Դա, գիտեմ, ուրի՞շ
-Էսօր ամբողջ օրը տանից դուրս չի եկել։
-Գարեգինից չեմ հարցնում, ուրիշ ի՞նչ նորություն կա
-Էսօր Փեթակի 202 տաղավարից՝ ոմն Վարուժան Ավետիսյան Նիկոլ Փաշինյանի դստեր համար անվճար ռոլիկներ է ուղարկել նվեր։
-Ահաաա…Դե զեկույցը կներկայացնես, թե ոնց են ծռերը կաշառել Նիկոլին ու կգաս երկուշաբթի կոչումդ բարձրացնեմ։
-Ճիշտ այդպես, պարոն Գեներալ Մայոր
-Ազատ… հա, լսի, էն Ռուբինյան Ռուբենից ի՞նչ
-Նորմալ է։ Վերևներն ասում են, որ եթե քվեարկել սովորի՝ կընդունեն։
-Ապրես
-Ծառայում եմ Ռուսաստանի Դաշնությանը
-Կամաց, կլսեն, դալբա…
—————————————————————
էպիզոդ 13
15։26, Ֆինանսների նախարարություն, Նախարարի աշխատասենյակ
-Ալո, լսում եմ, պարոն Փոխվարչապետ
-Պարոն Ջանջուղազյան, պարոն Փաշինյանի առաջարկով ռոլիկ ենք պատվիրել, արդեն պատրաստ է։ Նախահաշիվը էսօր պատրաստ կլինի, նախատեսեք, որ 400 000 դոլար տրամադրեք պատրաստման համար, ու կարծում եմ մի էդքան էլ կարիք կլինի հարության շրջանում տարածելու համար։
-Խնդիր չկա պարոն Ավինյան, եթե Փաշինյանը տեղյակ է, կարող եք հաշիվ էլ չգրել։
-Լավ, կարծում եմ կարիք կա, որ ֆիննախն էլ էդ տարածման մեջ իր լուման ունենա։ Դրա մասին առանձին կխոսենք
-Շատ բարի
-Շատ բարի
—————————————————————
էպիզոդ 0, դուբլ Բ
17։59, Կառավարական տուն, վարչապետի աշխատասենյակ
-Նիկո՞լ
-Հա, Աննա
-Ե՞րբ ես տուն գալու
-Հենց հիմա
-Լսի, էս ի՞նչ լավ ռոլիկ ա Արփիի ռոլիկը։ Շատ ապրես, ահագին ուրախացավ էրեխեն։
-Վայ, լսի, ռոլիկ ասիր հիշեցի։ Էսօր պետք ա Լիդիանի մասին ռոլիկ սարքեին։
-Ով էր սարքելու
-Ավինյանին եմ ասել
-Դու ոնց որ Սոլթ լեյք Սիթին մոռացա՞ր
-Հա, լսի, ճիշտ ես ասում։ Ավելի լավ ա Լիդիանի էջից մի բան ընտրեմ՝ շեյրեմ։
-Ըհը… ըտենց էլ արա։
-Եղավ լավ, արդեն յոթն անց կես եղավ, շեյրեմ ու դուրս գամ։
-Դե սպասում ենք։ Միսկարյանի վերջի ստատուսը կարդացե՞լ ես։
-Չէ, դեռ Ժամանակ չի եղել։
-Լավ կգաս միասին կկարդանք. շատ երկար ա։ Մի բան չհասկացա, թե Ռուբինյանին ինչի՞ էր մեջը մտցրել։
-Չեմ կարդացել
-Հա, հիշում եմ։ Մտածում եմ, ինչ-որ բան ա ուզեցել հասկացնի։
-Հնարավոր ա։
-Լավ, դե արի
-Եկա
Դիանա Գրիգորյան
Դժբախտ Երջանկություն
404 սերիա»:
էպիզոդ 0, դուբլ Ա17։59, Կառավարական տուն, վարչապետի աշխատասենյակ-Նիկո՞լ-Հա, Աննա-Ե՞րբ ես տուն գալու-Հենց…
Gepostet von Գարեգին Միսկարյան – Չափա Ծո am Freitag, 23. August 2019