Առաջին անգամ հայ արտիստը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, բացառիկ պատվոգրի է արժանանում Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի կողմից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Առաջին անգամ հայ արտիստը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, բացառիկ պատվոգրի է արժանանում Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի կողմից

Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը պատվոգիր է շնորհել սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին: Սա առաջին դեպքն է, երբ հայ արտիստը հյուրընկալվում և նման բարձր պարգևի է արժանանում Լոս Անջելեսի քաղաքապետարանում:

Պատվոգիրը երգչուհուն է հանձնվել իր Dream համաշխարհային շրջագայության շրջանակում Լոս Անջելեսն ընդգրկելու, փայլուն համերգ իրականացնելու, ինչպես նաև հայ մշակույթն ու երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար:

Պատվոգիրը հանձնվել է Լոս Անջելեսի Քաղաքային նիստի ընթացքում, այն վարել է խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեզը: Վերջինս նիստի մեկնարկին ներկաներին ներկայացրել է Լիլիթ Հովհաննիսյանի անցած ուղին, կենսագրությունը, ինչպես նաև արտիստի հաջողությունները: Նիստին ներկա էին Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի բոլոր անդամները: Ի դեպ, նրանք բոլորը ստորագրել են պատվոգրի վրա:

Արարողությունը ցուցադրվել է ամերիկյան հեռուստաընկերություններով և համացանցով:

Լիլիթ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել խորհրդին՝ նման բարձր պարգևի համար՝ նշելով, որ Լոս Անջելեսը հատուկ տեղ ունի հայ համայնքի կյանքում:

style.news.am