Արոտավայրեր՝ թշնամու կրակի տակ. Դավիթը վերադարձել է Չինարի, որ արտադրամաս հիմնի. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արոտավայրեր՝ թշնամու կրակի տակ. Դավիթը վերադարձել է Չինարի, որ արտադրամաս հիմնի. armeniasputnik.am

12 տարի Ռուսաստանում ապրելուց հետո Դավիթ Պետրոսյանը որոշել է վերադառնալ հայրենի Տավուշի մարզի Չինարի գյուղ: Նա ամուսնացել է հարևան գյուղի երիտասարդ ուսուցչուհու հետ ու իր ապագան բացառապես հարազատ գյուղում է պատկերացնում։

«Ես արդեն զբաղվում եմ անասնապահությամբ։ Նպատակս այն է, որ կաթնամթերքի արտադրամաս բացեմ»,– պատմեց Դավիթը` հավելելով, որ արդեն 32 գլուխ անասուն ունի, բայց սրանց ստիպված է հարևան գյուղի արոտավայրերում արածեցնել։

Դավիթ Պետրոսյան

Բանն այն է, որ ի տարբերություն Չինարիի, հարևան գյուղի արոտավայրերը հակառակորդի թիրախում չեն։

Մինչ պանրի արտադրամասի կառուցումը Դավիթ Պետրոսյանն առայժմ ստացած ամբողջ կաթն իրացնում է Չինարիում, քանի որ գյուղի բնակիչները զրկված են անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից։

Գյուղապետ Սամվել Սաղոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղի հողատարածքների շուրջ 70 տկոկոսը չի մշակվում` ադրբեջանական դիրքերի վերահսկողության տակ լինելու պատճառով։

«Մարդ, եթե գյուղում ապրում է ու չի կարողանում հող մշակել, անասուն պահել, ինչո՞վ ապրի։ Ստիպված պիտի գաղթի ճանապարհը բռնի։ Պիտի արտագնա աշխատանքի մեկնի»,– ասաց գյուղապետը` միաժամանակ նշելով, որ այդ պայմաններում Դավիթի վերադարձն ու գյուղում բիզնես սկսելու քայլը կրկնակի խրախուսելի է։

Գյուղ վերադարձած երիտասարդի մասին գյուղապետ Սաղոյանը պատմել է Տավուշի մարզպետին` նրան միջնորդելով հնարավորինս աջակցեն Դավիթի ծրագրերին։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am


Նման նյութեր