Երեխա
Ընկերասեր եք, գրավիչ: Յուրաքանչյուր բացվող առավոտ նվեր է ձեզ համար, քանի որ կյանքից միայն լավագույնն եք սպասում: Որպես կանոն՝ ձեր սպասումներն արդարանում են: Հետաքրքրվում եք նաև մյուսների կյանքով, նրանց տխրությունն ու ցավն ընդունում՝ որպես սեփականը:
Ձեզ ամենաշատն ուրախացնում է մարդկանց ժպիտը, հատկապես, երբ դրա պատճառը դուք եք: Մարդիկ հասկանում են, որ բարի եք, առանց տատանվելու վստահում են ձեզ: Օրինակ եք շատերի համար: Դրական տրամադրվածությունն օգնում է հեշտությամբ հաղթահարել խնդիրները:
Ջուր
Յուրօրինակ մտածողություն ունեք, երևույթներին այլ դիտանկյունից եք նայում: Ինտուիցիան լավ է զարգացած, միշտ գտնում եք ցանկացած խնդրի ճիշտ լուծում: Շատերն են ձեզ էքստրավագանտ համարում: Հնարավոր է՝ նրանք ճիշտ են, քանի որ ձեր ճաշակը տարբերվում է, ձեր շուրջ առեղծվածային միջավայր եք ստեղծում:
Մտերիմներին դժվարության պահին երբեք միայնակ չեք թողնի: Շատ լավ գիտեք՝ որոնք են ձեր դրական կողմերը: Հարկավոր չէ ուշադրություն դարձնել մարդկանց հայացքներին ու նեղացնող մեկնաբանություններին:
Նավ
Ոսկի սիրտ ունեք, համբերատար եք, հարգում եք մարդկանց կարծիքը: Գիտեք, որ մարդիկ նույն մտածելակերպը չունեն, այդ պատճառով վստահ եք, որ հարկավոր է հաշվի նստել մարդկանց համոզմունքների հետ, սովորել նրանցից: Իմաստուն մարդ եք: Բարդ իրավիճակների բախվելիս պատրաստ եք փոխզիջում առաջարկել՝ առանց որևէ մեկի ազդեցությանը ենթարկվելու:
Որպես կանոն՝ հեշտությամբ եք հարմարվում ցանկացած իրավիճակի, չեք վախենում փոփոխություններից: Բայց անարդարության հանդիպելիս չեք կարողանում հաշտվել դրա հետ, պատրաստ եք պայքարել ճշմարտության համար: Կարողանում եք օգնել մարդկանց, մխիթարել: Ձեր բառերը հասնում են նրանց սրտերին:
Նյութը gornnisa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը