Մեգան Մարքլը խոստովանել է, որ թագավորական կյանքը դժվար է իր համար
Advertisement 1000 x 90

Մեգան Մարքլը խոստովանել է, որ թագավորական կյանքը դժվար է իր համար

Մեգան Մարքլն առաջին անգամ հրապարակավ հայտարարել է, որ ուշադրությունը, որին բախվում է որպես թագավորական ընտանիքի ներկայացուցիչ, ձանձրացուցիչ է:

«Առյուծ արքա» ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի ժամանակ Մեգան Մարքլը զրուցել է Ֆարելի հետ: Վերջինս փորձել է քաջալերել Մարքլին:

«Ես այնքան ուրախ եմ ձեր միության համար: Սերը զարմանալի է և հրաշալի… Մենք աջակցում ենք ձեզ»,- ELLE-ի հաղորդմամբ՝ ասել է Ֆարելը: Ի պատասխան՝ Մեգան Մարքլը նշել է.

«Օ՜, շնորհակալություն շատ,- հանկարծակի ավելացնելով,- այն չի հեշտացնում առաջադրանքը»: Այդպիսով, ինչպես նշում է աղբյուրը, Մեգանն ակնարկել է, որ իրեն դուր չի գալիս շրջապատող մարդկանց մեծ ուշադրությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր