Ահա թե ինչու հրեաների մոտ ազգությունը ոչ թե հորով, այլ մորով են որոշում
Advertisement 1000 x 90

Ահա թե ինչու հրեաների մոտ ազգությունը ոչ թե հորով, այլ մորով են որոշում

Հրեաները բացառիկ ժողովուրդ են, ովքեր տարբերվում են շատ-շատերից: Երկար ժամանակ նրանք սեփական հող չունեին, սակայն կարողացել են պահպանել իրենց անհատականությունը: Մենք սովոր ենք գրել ձախից աջ, իսկ հրեաները հակառակն են անում: Երբեմն թվում է, թե նրանց մոտ ամեն բան այնպես չէ, ինչպես այլ մարդկանց մոտ: Գործնականում բոլոր ժողովուրդների մոտ ազգությունը որոշում են հորով, սակայն նրանց մոտ դա անում են՝ ըստ մոր ազգային պատկանելության: Ինչո՞ւ:

Թեոլոգիական բացատրություն

Տորա ուսմունքն արգելում է տղամարդկանց խառն ամուսնական հարաբերությունների մեջ մտնել, քանի որ, եթե մայրը հրեա չէ, ապա նա քո որդուն ճանապարհից կշեղի: Ի սկզբանե դա նշանակում էր, որ օտարազգի կինը պետք է ընդուներ իր ամուսնու կրոնը, սակայն տարբեր պատճառներով ժամանակի հետ այս կանոնն այլ կերպ սկսեցին մեկնաբանել և երեխայի ազգությունը որոշեցին՝ ըստ մոր ազգային պատկանելության: Բացի կրոնական բացատրությունից, կան մի քանի գործնական տարբերակներ ևս: Այդ իսկ պատճառով էլ այժմ կդիտարկենք դրանք ևս:

Սոցիոլոգիական բացատրություն

Բոլոր ժողովուրդների մոտ էլ երեխայի դաստիարակության դժվարին հոգսն ընկած է մոր ուսերին: Հենց մայրն է նրան փոխանցում մշակութային արժեքները: Այդ պատճառով էլ իմաստուն հրեաները համարեցին, որ տրամաբանական է ազգությունը որոշել մայրական գծով: Չէ՞ որ մշակութային բաղկացուցիչն առաջին հերթին՝ մարդուն իրավունք է տալիս իրեն դասել որոշակի ազգության:

Կենսաբանական բացատրություն

Այս ֆենոմենն ունի նաև ավելի ցինիկ բացատրություն: Նույնիսկ հիմա ամենևին էլ ոչ բոլոր հայրերը 100 %-անոց վստահությամբ կարող են պնդել, որ երեխան հենց իրենցն է: Իսկ ահա մոր անձը որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, և բոլորին էլ պարզ է, որ երեխան հենց նրանն է: Ինչպես հրեաներն են ասում՝ «Հայրերը շնից շատ կարող են լինել, իսկ մայրը մեկն է»:

Քաղաքական բացատրություն

Նախորդ կետից ևս մեկ վարկած է ի հայտ գալիս: Դարեր ի վեր հրեաները ենթարկվել են հռոմեացիների, եգիպտացիների և այլ ազգերի հալածանքներին: Նվաճողները հաճախ բռնաբարում էին տեղացի կանանց: Նրանք էլ իրենց երեխաներին հրեա ժողովրդին հաղորդակից դարձնելու նպատակով ազգությունը սկսեցին որոշել մայրական գծով:

Դեմոգրաֆիական բացատրություն

Արյունահեղ ճակատամարտերում շատ տղամարդիկ էին զոհվում, իսկ նրանց կորուստը որևէ կերպ պետք էր լրացնել: Քանի որ հրեաներն իշխող ազգություն չէին, նրանք չէին կարող որպես ավար՝ երեխաներ վերցնել և դաստիարակել ենիչերիների իրենց տարբերակը: Այդ պատճառով էլ պետք էր խորամանկության դիմել և իրենց շարքեր ընդունել խառնածիններին:

Իրավաբանական բացատրություն

Հին Հռոմի իրավական համակարգը մեծ նշանակություն էր տալիս ամուսնության օրինականությանը: Հռոմեացի հայրերից ոչ օրինական ամուսնության մեջ ծնված երեխաները չէին կարող օգտվել Հռոմի քաղաքացիներին տրվող իրավունքներից և ստանում էին մոր ազգությունը: Հրեական այս սովորույթը դարձավ վերոնշյալ հռոմեական օրենքի հայելային արտացոլանքը:

Կաբբալիստական բացատրություն

Իսկ ահա կաբբալայի` հուդաիզմում միստիկ կրոնական այս հոսանքի հետևորդները պնդում են, որ հրեա կնոջ հոգին բեղմնավորման պահին դեպի իրեն է ձգում հրեական հոգի: Հենց այդ պատճառով էլ ազգությունը պետք է որոշել մորով: Ինչևէ, հրեաների իմաստուն ուսուցիչներն ասում էին, որ հրեա՞ ես դու, թե՞ ոչ, որոշվում է, թե ինչպես ես ապրում: Նրանք համարում էին, որ հրեականության էությունը ծննդյան մեջ չէ, այլ դեպի Արարիչը գնալու:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը



Նման նյութեր