Գայանե Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եհովայի վկաները գրոհում են… Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում 3 այսպիսի թերթիկ են խցկել մեր դռան մեջ, իսկ առաջինը պատիվ եմ ունեցել անձամբ, առձեռն ստանալ, ընդ որում, դուռը բացելուն պես ինձ ասում են՝ «2 րոպեանոց սոցհարցում է», ու առանց համաձայնությունս ստանալու, շարունակում են՝ «ձեր կարծիքով, ինչպե՞ս ճիշտ դաստւարակել երեխային» (Ոչ մի կասկած եհովական թեմաներով)։
Ասում եմ, կներեք, երեխաներիս պետք է կերակրեմ, հարցերին այս պահին չեմ կարող պատասխանել, առավել ևս, որ հնչած հարցին մեկ բառով չես պատասխանի։
«Խնդիր չկա, վերցրեք թերթիկը, լրացրեք, մենք հետո կգանք, կցրուցենք»՝ ասում է շատ ներկայանալի ու բարեհամբույր կանանցից մեկը։ Շնորհակալ լինելով ու էլի եհովական թեմաներով առանց կասկածի վերցնում եմ, ու երեկոյան, երբ փորձում եմ խոստացածս պատասխանները տալ, թերթիկի մյուս կողմում, փոքրիկ տառերով գրվածն եմ տեսնում. «Եհովայի վկաների հետ քննարկենք աստվածաշնչյան թեմաները»։
Պահո….. Էս իիի՞նչ հեռվից էկաք, իմ երեխաների դաստիարակությունը ձեր եհովականների հետ ի՞նչ կապ ունի …
Գուցե ձեր հնարած «սոցհաիցման» արանքում մի բաժակ էլ սուրճ ուզեիք, պաղպաղակով….. բա, որ մարդիկ տանը չեն լինում, էս զուգարանի թղթերը ինչի՞ եք խցկում դռների մեջ։ Որ հետո գաք նստեք, ականջներին, հույսով, որ մի քանի անճար միամիտների կտանեք ձեր ո՞րջը…
Խոստացաք, որ գալու եք, զրուցենք։ Սպասում եմ, սուրճ կտամ, շոկոլադ էլ, պաղպաղակ էլ, իմ եփած սառը կոմպոտից էլ։ Սա էլ իմ միամիտ խայծն է, եկեք, ավելն ու գլխներիդ ջարդելիք «պոլի փեդը» դռան հետևում են…»:
եհովայի վկաները գրոհում են …. Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում 3 այսպիսի թերթիկ են խցկել մեր դռան մեջ, իսկ առաջինը…
Gepostet von Gayane Paytyan Eduard Mihranyan am Montag, 26. August 2019