Զոյա Թադևոսյանը մայրս է, իսկ ԿԳՄՍ փոխնախարարը՝ իմ լավ ընկերը, բայց բացառում եմ որևէ մեկի միջամտությունն իմ նշանակման հարցում. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար. tert.am
Advertisement 1000 x 90

Զոյա Թադևոսյանը մայրս է, իսկ ԿԳՄՍ փոխնախարարը՝ իմ լավ ընկերը, բայց բացառում եմ որևէ մեկի միջամտությունն իմ նշանակման հարցում. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար. tert.am

Օգոստոսի 21-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը: Այս հայտարարությունից մեկ օր անց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը:

Դիանա Գալոյանը մինչև «թավշյա հեղափոխությունը» ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչն էր և 2019 թվականի մայիսի 13-ին էր նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:

ՀՊՏՀ նոր ռեկտորի պաշտոնակատարը ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանի աղջիկն է, ինչպես նաև մամուլը գրում էր, որ Դիանա Գալոյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հետ քաղաքացիական ամուսնության մեջ է:

Թեմայի վերաբերյալ Tert.am-ը զրուցել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի հետ:

– Տիկին Գալոյան, Զոյա Թադևոսյանը և Գրիշա Թամրազյանը որքանո՞վ կապ ունեն Ձեր նշանակման հետ:

– Զոյա Թադևոսյանն իմ մայրն է, դա անհերքելի փաստ է: Բայց ես չեմ պատկերացնում, թե Զոյա Թադևոսյանն այսօրվա իշխանությունում՝ նախարարությունում կամ որևէ այլ օղակներում ինչ ազդեցության լծակներ պետք է ունենար իմ նշանակմանը նպաստելու համար:

– Զոյա Թադևոսյանը և վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ՀԱԿ վարչության անդամ են:

– Դա որևէ կապ չունի: Երբևէ իմ մայրը իմ կարիերայի, գիտական գործունեության կամ այլ տիպի հարցերում իր անձնական ազդեցությունները չի օգտագործել, և ես թույլ էլ չեմ տա, որ նման բան լինի:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր