#Ի՞նչխես․ Ռուբեն Մխիթարյան. vnews.am
Advertisement 1000 x 90

#Ի՞նչխես․ Ռուբեն Մխիթարյան. vnews.am

Հա ի՞նչ կէղնի օր, թող էղնի, օջախ է, պետք գուկա․ սպես սեց Մխիթարյան Ռուբենն ու դառավ #Ինչխես-ի առաջին լեննաԳանցին։

Ի՞նչխ ես, ի՞նչ կա չկա:

Լավ եմ, Գյումրի հեդ էգած լեննագանցու պես:

Ծնվել եմ Գյումրիում, մնացածն էական չէ. էջումդ սպես բանմ ես գրել, քիչմ էս մասին խոսանք: 

Դե Գյումրիում ծնվելն արդեն քեզի լուրջ առավելություն կուդա, հեչ բան էլ օր մոտըդ չստացվի, բառբից ու շտանգից մեդալը նաղդ կա ու կա:

Լեննագանն էս տարի հենց քու շնորհիվդ դառավ վարդեվորի ամենակենտրոնը. ի՞նչխ որոշեցիր, լա՞վ անցավ: 

Որոշեցի՝ ինքնաբուխ, կազմակերպեցի՝ հաշվարկված, իրականացրինք՝ փառահեղ, շահեցինք՝ CNN-ով ռեպորտաժ ու ալամ աշխարհքի հայության սրտիկներն ու լայքերը:

Ի՞նչխ էղավ, օր մեդիադաշտում գոլ զարգիր ու հմի էլ մաստերկլասներ կուդաս: 

Ուժեղ պաս տվողներ եմ ունեցել, դե ֆիզիկական վիճակս ու տակտիկա-ստրատեգիա դուէտի անթերի ռեալիզացիաս բերեցին ընոր, օր 22 տարի համարվա մեդիադաշտի լավագույն ռմբարկու:

Ո՞ր քաղաքներում ու մարզերում սպասեն հերթական մաստերկլասին: 

Մյուսը Ստեպանակերտն է, իմ հարավիս սերը, հեդո Ջավախք կերտամ, աշեմ ընդեղի մանչերն ընչի՞ գոլ չեն զարգե:))

«Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն էիր, որոշեցիր, օր բդի սաղ թողնիս ու տեղափոխվիս Գյումրի. Ի՞նչ կա, օր բդի անպայման հասցնես էնել Գյումրու համար:

Շատ բան կա: Բըդի հասցընեմ քաղաքս հասցընեմ էն պիկին, օր ՀՀ-ում բնակչության քանակով ամենաշատ տուռիստ ընդունող քաղաքը դառնա, ամենաշատ եկամուտն ունենա ու ամենաշատ սելֆի էնելու տեղերը:

«Փարթի» շարքդ ժողովրդի համար ամենաիսկական ուրախություն է դառե, էդ գաղափարն ի՞նչխ ծագեց:

Ամառը թեժ պահելու ցանկությունից։

Ի՞նչ չէր ունենա Ռուբենը, եթե Լեննագանցի չէղնիր:

Զահլա ըսքան հարցին պատասխանելու:

vnews.am



Նման նյութեր