Ալեքսիս Օհանյանին քննադատել են Շարապովայի դոպինգային անցյալի ակնարկով շապիկի համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ալեքսիս Օհանյանին քննադատել են Շարապովայի դոպինգային անցյալի ակնարկով շապիկի համար

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսի ամուսինը՝ Ալեքսիս Օհանյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում  US Open-ի առաջին շրջանում ռուսաստանցի Մարիա Շարապովայի հետ կնոջ խաղից հետո:

Նա տրիբունայում եղել է DARE (Drug Abuse Resistance Education) հապավմամբ շապիկով, որը ԱՄՆ-ում սովորողների հակաթմրամիջոցային դաստիարակության ծրագիր է, հաղորդում է Daily Mail-ը:

Շատ երկրպագուներ դա ակնարկ են համարել ռուս կնոջ դոպինգային անցյալի մասին, որը որակազրկվել է մելդոնիում օգտագործելու համար։ Մասնավորապես, օգտատերերից մեկը Օհանյանի նման արարքը «անհարգալից» է անվանել։

«Սերենայի ամուսինն իսկապես անտանելի է։ Նա հարգանք չի ցուցաբերում։»,- գրել է մյուսը:

 

armsport.am