Քիմ Քարդաշյանը կոտրում է հայրիշխանական արաբական աշխարհի կարծրատիպերը․ Vogue-ի ցնցող լուսանկարները. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը կոտրում է հայրիշխանական արաբական աշխարհի կարծրատիպերը․ Vogue-ի ցնցող լուսանկարները. armeniasputnik.am

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է արաբական Vogue պարբերականի վինտաժային ֆոտոշարքին։ Էպատաժային լուսանկարները սոցիալական ցանցերում դիտումների և «լայքերի» ռեկորդներ են գրանցում։ Ընդամենը մի քանի ժամում դրանք 1,5 միլիոն «լայք»  են հավաքել Քարդաշյանի Instagaram-յան էջում։
Նշենք, որ արաբական աշխարհի համար այդքան անսովոր կերպարի հեղինակը հայտնի դիզայներ Թիերի Մյուգլերն է։ Քարդաշյանը մի քանի անգամ դարձել է նրա մոդելը։
Քիմը հարցազրույց է տվել ամսագրին՝ իր անձնական կյանքից պատմելով մանրամասներ, որոնց մասին մինչ այդ քչերը  գիտեին։ Ընդունված է կարծել, որ Սաուդյան Արաբիան ավելի ազատ է դարձել Vogue-ի առաջին կուրատոր Դիանա Աբդուլազիզի շնորհիվ, որը սաուդյան արքայազնի կինն է։ Նրան համարում են Սաուդյան Արաբիայի ամենանորաձև կանանցից մեկը։
armeniasputnik.am