Սեպտեմբերի 14-ին միանգամից երկու մեծ աստղակերպեր կմոտենան Երկրին: Այդ մասին հայտնել է NASA-ն:
Աստղակերպերից մեկի՝ 2000QW7-ի տրամագիծը կազմում է 290-ից մինչև 650 մետր, ինչը բարձր է Օստանկինոյի հեռուստաաշտարակից (540 մետր):
ԱՄՆ-ի գործակալության տվյալներով՝ այն մոլորակին կմոտենա 5,3 միլիոն կիլոմետր հեռավորությամբ: Նույն օրը մոտավորապես նույն հեռավորությամբ Երկրին կմոտենա 2010CO1 աստղակերպը, որի տրամագիծը 120-ից մինչև 260 մետր է:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ օգոստոսի 28-ին մեկ միլիոն կիլոմետր հեռավորությամբ Երկրին կմոտենա 2019 OU1 աստղակերպը: