Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Պուերտո Ռիկոյում «Դորիան» ցիկլոնի մոտենալու պատճառով
Advertisement 1000 x 90

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Պուերտո Ռիկոյում «Դորիան» ցիկլոնի մոտենալու պատճառով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ ասոցիացված Պուերտո Ռիկո կղզի-պետությունում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին՝ կապված «Դորիան» արևադարձային ցիկլոնի մոտենալու հետ: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուերտո Ռիկոյում արտակարգ դրություն է և կարգադրել է ֆեդերալ օգնություն հատկացնել ի լրումն այն միջոցների, որոնք տարածաշրջանային ու տեղական իշխանությունների կողմից գործի կդրվեն «Դորիան» արևադարձային փոթորկով պայմանավորված արտակարգ պայմաններին հակազդելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

«Դորիան» արևադարձային փոթորիկը ձևավորվել է օգոստոսի 26-ին Խաղաղ օվկիանոսի Բարբադոս կղզու մոտ: Ներկայում այն գտնվում է Պուերտո Ռիկոյից մոտավորապես 450 կմ հեռավորության վրա և շարժվում է վայրկյանում 6 մետր արագությամբ:



Նման նյութեր