Երևանի Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանի այցելուները հնարավորություն ունեն լուսանկարների միջոցով ծանոթանալ բելառուսական ավանդույթներին ու մշակույթին: Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակներում կայարանում ցուցադրված են Բելառուսի «Բելտա» պետական լրատվական գործակալության լուսանկարիչների ստեղծագործությունները:
Գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչի խոսքով` ցուցադրության շնորհիվ կարելի է Բելառուսը տեսնել այնպիսին, ինչպիսին իրենց երկիրը շատերը, հավանաբար, չգիտեն:
Ավելի մանրամասն՝ armenpress.am