Թրամփը կարգադրել Է վերանայել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. Politico
Advertisement 1000 x 90

Թրամփը կարգադրել Է վերանայել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. Politico

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել Է կատարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության վերանայում, որը, 2019 ֆինանսական տարում ԱՄՆ-ի ռազմական բյուջեին համապատասխան, կազմում Է 250 միլիոն դոլար: Օգոստոսի 28-ին այդ մասին հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի մի աղբյուր:

Թերթի տվյալներով՝ Թրամփը ցանկանում Է համոզվել, որ միջոցները լավագույն կերպով են օգտագործվում Միացյալ Նահանգների շահերի տեսակետով: Նշվում Է, որ վերստուգում անցկացնողների թվում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը եւ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը: Politico-ն պարզաբանում Է, որ վերանայման ընթացքում միջոցները կսառեցվեն: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ 2014 թվականից ի վեր Վաշնգտոնի կողմից Կիեւին ցույց տրված ռազմական օգնության ծավալը կազմում Է 1,5 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր