Ուշադրություն. գազ չի լինելու
Advertisement 1000 x 90

Ուշադրություն. գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն  կդադարեցվի

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի թիվ 5/9, 47/7, Նորաշեն թաղամասի թիվ 12/16 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 10.00-ից  մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի, ժամը 08.00-ից մինչև ժամը   18.00-ն՝  Սյունիքի մարզիՍիսիան քաղաքի, ինչպես նաև Բռնակոթ, Շաքի, Ույծ և Իշխանասար գյուղերի  գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:



Նման նյութեր