«Քոչարյանն ու Փաշինյանը միշտ տարբեր ճամբարներում են եղել». «Ռոսիա 24»-ն անդրադարձել է Ռ. Քոչարյանի դեմ մեղադրանքներին և ՀՀ ՍԴ-ի կողմից նրա դիմումների քննությունը հետաձգելուն. tert.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Քոչարյանն ու Փաշինյանը միշտ տարբեր ճամբարներում են եղել». «Ռոսիա 24»-ն անդրադարձել է Ռ. Քոչարյանի դեմ մեղադրանքներին և ՀՀ ՍԴ-ի կողմից նրա դիմումների քննությունը հետաձգելուն. tert.am

Ինչպես գրում է tert.am կայքը, ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկու դիմումների քննությունը հետաձգելուն:

Հեռուստաալիքին տեսակապով հարցազրույց է տվել նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ 2 մեղադրանքներն էլ չունեն ոչ մի լուրջ հեռանկար՝ օբյեկտիվ դատավարության պարագայում:

Այնուհետ ներկայացվում են 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած կադրերը, նշվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը:

Լրագրողն ընդգծում է նաև այն փաստը, որ «գաղտնիք չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը միշտ տարբեր քաղաքական ճամբարներում են եղել»:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր