Ֆիլիպ Կիրկորովի բախտն այս տարի «Նոր ալիք» մրցույթի ժամանակ չի բերել․ սկզբում նա սկանդալ է բարձրացրել փառատոնի աշխատակցի հետ՝ հայհոյելով նրան։ Սակայն սարսափելին դեռ առջեւում էր։ Ռոսւական էստրադայի արքան հայտնվել է անհարմար իրավիճակում, նա իջեցրել է բարձրախոսը, իսկ այդ ժամանակ երգը շարունակվել է։ Այսպիսով նա փչացրել է իր ելույթը։
Միջոցառման փակման ժամանակ Ֆիլիպը կատարել է իր «Ատլանտիդա» հիթը։ Ալլա Պուգաչովայի նախկին ամուսինը բեմ է բարձրացել «մեղվապահի կոստյումով»։
Համացանցում հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես արտիստը չի հասցնում բարձրախոսն ուղղել դեպի բերանը, իսկ նրա ձայնն արդեն հնչում է։ Վրիպումը նկատել են հանդիսատեսներից ոմանք։ Ինքը՝ երգիչը, չի կորցրել իրեն եւ շարունակել է ելույթն, ասես ոչինչ էլ չի եղել։
Այդուհանդերձ սա առաջին դեպքը չէ։ Համացանցում տասնյակ տեսանյութեր կան։ Ամենահայտնի տեսանյութն ունի ավելի քան 700 հազար դիտում։
Ելույթից հետո Ֆիլիպ Կիրկորովը հանդիպել է միջոցառման հրավիրված աստղի՝ Ռիտա Օրայի հետ, որին տեսնելու էր գնացել նաեւ Եվգենի Պետրոսյանն իր երիտասարդ սիրելիի հետ։