Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված ՀՀ քաղաքացիներից 9-ն արդեն դուրս են գրվել։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
«Հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։ Մեկ տուժածի վիճակը կայուն է, ունի կոտրվածքներ, գիտակցությունը տեղն է։ Տուժածներից երեք հոգի էլ ստացել են թեթև վնասվածքներ և բժիշկների փոխանցմամբ՝ հավանական է, որ այսօր դուրս գրվեն։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները գտնվում են հիվանդանոցներում»,- ասված է դեսպանատան տարածած հաղարդագրության մեջ։