Ի՞նչ հագուստ են նախընտրում դպրոցականների ծնողները
Advertisement 1000 x 90

Ի՞նչ հագուստ են նախընտրում դպրոցականների ծնողները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Արդեն բավականին ժամանակ է՝ միայն սեւի ու սպիտակի համադրությունը չէ, որ դպրոցական է համարվում: Բայց մարդկանց հոգեբանությունը կարծես թե փոփոխությանը չի հարմարվում: Այս օրերին հագուստի վաճառքի կետերում ու խանութներում դարձյալ վերոնշյալ համադրությամբ հագուստ են վաճառում: «Սեպտեմբերի 1-ի համար են գնում, պարզ է չէ՞, որ այս գույների մեջ պետք է հագուստ գնեն»,-նկատել է խանութի աշխատակցուհին՝ մտավախություն հայտնելով, որ դպրոցական գույներից դուրս հագուստ վաճառելու դեպքում, հնարավոր է՝ վաճառք չլիներ, որովհետեւ գնորդների պահանջարկը դեռ նախկինի պես է՝ դպրոցականի դասականը:

«Ինչպե՞ս կարող եմ որդուս, ենթադրենք, դեղին գույնի վերնաշապիկ ու այս դեպքում անսովոր մեկ այլ գույնի տաբատ հագցնել ու ձեռքը բռնած առաջին դասարան տանել: Այդ հանդերձանքով մանկապարտեզ կտանեի կամ զբոսանքի, բայց ոչ դպրոց»,-թերթի հետ զրույցում ասել է ծնող Արուսյակ Միքայելյանը:

Բայց դպրոցական հագուստի գույներով պայմանավորված փոփոխությունը ինչ-որ իմաստով նաեւ գումար խնայելու առիթ է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Նման նյութեր