Ախոյան. «Ադրբեջանցիները ներխուժել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի և պղծել այն». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ախոյան. «Ադրբեջանցիները ներխուժել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի և պղծել այն». armeniasputnik.am

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Թուրքայում բնակվող ադրբեջանցիների արարքին:

Նշենք, որ օրերս ադրբեջանցիները ներխուժել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, այն պղծել են՝ բարձրացնելով ադրբեջանական դրոշը և ադրբեջաներենով կրոնական ծես կատարել՝ պահանջելով եկեղեցին վերադարձնել իրենց:

«Դա ադրբեջանական քարոզչամեքենայի գործն է: Կազմակերպությունը, որով նրանք իրականացնում են նման ակցիաներ, «Ասինդերն» է: Այն զուտ ադրբեջանական է ու տեղակայված է Իգդիրում: Հատուկ ստեղծվել է որպես հակակշիռ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և զբաղվում է նման այլանդակություններով»,- նշում է Արագած Ախոյանը:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր