Ռուսաստանցի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը չի թաքցնում իր օգնական Տատյանա Բրուխունովայի հետ ինտիմ սիրային կապը: Ինչպես հայտնում է dni.ru-ն, զույգը հայտնվել է Սոչիում՝ «Новая волна» մրցույթի փակմանը:
Նշվում է, որ 73-ամյա Պետրոսյանը և 29-ամյա Բրուխունովան միջոցառմանը իրենց բավական անկաշկանդ են պահել, և պարզ երևում էր, որ այլևս թաքցնելու ոչինչ չունեն: Համացանցում են հայտվել նրանց համատեղ լուսանկարները: Օգտատերերից շատերը երգիծաբանին ամոթանքի խոսքեր են հղել, ասելով, որ թոռան տարիքի աղջկա հետ սխալ է ինտիմ կապ ունենալը: Նշենք, որ զույգը դահլիճում հատուկ զբաղեցրել էր այն տեղերը, որտեղից ամենաշատը կարող էր ուշադրություն գրավել:
https://www.instagram.com/p/B1wX07roYQw/?utm_source=ig_embed