Նաիրուհու գործը շարունակում է եղբայրը. նվերներ` սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նաիրուհու գործը շարունակում է եղբայրը. նվերներ` սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին. armeniasputnik.am

Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Տավուշի մարզի չորս գյուղերի առաջին դասարանցիները նոր դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են նվեր ստացել։ Պառավաքար, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար ու Մովսես գյուղի սահմանամերձ գյուղերի երեխաները սիրով են ընդունել նվերները

«Նաիրուհի» հիմնադրամի ներկայացուցիչների այցը`սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին

«Սահմանամերձ գյուղում 22 առաջին դասարանցի ունենալը ուրախալի ու հազվադեպ երևույթ է, նույնիսկ Բերդում ու Իջևանում այսքան մեծ դասարաններ չեն լինում»,- հպարտությամբ նշում են Պառավաքարի դպրոցում:

«Երեկ ընկերոջս հետ խոսելիս ասացի՝ էրեխեքս Տավուշում սպասում են ինձ,- հուզմունքը զսպելով ասում է Նաիրուհու կրտսեր եղբայրը՝ Տարոնը, – ես շարունակում եմ նրա գործը ու քանի ողջ եմ, կշարունակեմ»։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am