Գյումրիում երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ դանակահարություն է եղել: ArmDay.am-ին հայտնի է դարձել, որ ժամը 21:00-ի հատվածում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով և արնահոսությամբ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 21-ամյա Ռազմիկ Ա.-ն եւ 52-ամյա Իսահակ Ա.-ն:
Նրանք պապ ու թոռ են: Դեռ անհայտ պատճառներով պապ ու թոռանը, նախնական տեղեկություններով, դանակահարել են Գյումրու «Պոլիգոններ» թաղամասից «Անի» թաղամաս տանող ճանապարահատվածին: Ըստ էության, տեղի է ունեցել վիճաբանություն, որի մանրամասները դեռ հայտնի չեն: Տուժածները վիրահատվել են։ Նրանց բժշկական կենտրոն տեղափոխել են հարազատները: