Բրիտանական Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներց մեկը՝ Ռոջեր Ուոթերսը, սեպտեմբերի 2-ին բարեգործական համերգ Է կազմակերպել ի պաշտպանություն WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի:
Երաժիշտը Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց իր փողոցային ելույթի ընթացքում կոչ Է արել ազատ արձակել ավստրալացուն՝ կատարելով Wish You Were Here կուլտային կոմպոզիցիան:
«Ջուլիան Ասա՛նժ, մենք քեզ հե՛տ ենք: Ազատությու՜ն Ջուլիան Ասանժին»,- հայտարարել Է Ուոթերսը՝ ԱՄՆ-ին WikiLeaks-ի հիմնադրի արտահանձնման դեմ հանրահավաքի մասնակիցների հավանության բացականչությունների ներքո, որը, նրա խոսքով՝ փակի տակ Է պահվում օրական 23 ժամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: