Սկանդալ Արսեն Թորոսյանի ասուլիսի ժամանակ. Հարիր չէ առողջապահության նախարարին անկյուն մտնել, մանավանդ որ տեսախցիկների առաջ թուր է ճոճում, հայտարարեց նախկին խորհրդականը. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Սկանդալ Արսեն Թորոսյանի ասուլիսի ժամանակ. Հարիր չէ առողջապահության նախարարին անկյուն մտնել, մանավանդ որ տեսախցիկների առաջ թուր է ճոճում, հայտարարեց նախկին խորհրդականը. pastinfo.am

Այսօր ձախողվել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը։ Նա ընդհատել է այն ու հեռացել, երբ ասուլիսի սրահ է մտել ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը եւ ցանկացած մցանկացավ հարցեր ուղղել նախարարին։ Նախարարը պարզապես ընդհատեց այն ու հեռացավ։

Հիշեցնենք, որ Թամամյանն օրերս հրաժարական էր ներկայացրել Առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնից՝ Արսեն Թորոսյանին մեղադրելով պոպուլիզմի ու առողջապահության ոլորտը ձախողելու մեջ:

Թամամյանը հրապարակավ հայտարարեց, որ հարցեր ուներ նախարարին, բայց նա ի պատասխան հեռացավ ու հիմա անկյունում հարցազրույց է տալիս։ «Հարիր չէ առողջապահության նախարարին անկյուն մտնել, մանավանդ որ տեսախցիկների առաջ թուր է ճոճում», – հայտարարեց Գ.Թամամյանը։

Նախարարի տապալված ասուլիսը շարունակեց արդեն Գեւորգ Թամամյանը՝ հայտարարելով, որ Արսեն Թորոսյանն ատում է բոլոր կայացած բժիշկներին եւ նա չի կարող առողջապահության նախարար լինել։ «Արսեն Թորոսյանը որպես պիսըր է ծառայել, էդ ինչ հիվանդություն է, որ չի կարողացել էնտեղ գրագրություն անել: Այստեղ թուղթ էր թափահարում, մարդկանց խղճահարությունն էր հարուցում, բա եթե հիվանդ է, ոնց դոնորություն արեց։ Հարցրեք՝ արե՞ց»,- նշել է նա։

Աղբյուր` Փաստինֆո



Նման նյութեր