Վրաստանի խորհրդարանը կառավարության նոր կազմը կհաստատի մինչև շաբաթվա վերջը
Advertisement 1000 x 90

Վրաստանի խորհրդարանը կառավարության նոր կազմը կհաստատի մինչև շաբաթվա վերջը

Վրաստանի խորհրդարանը մտադիր Է կառավարության նոր կազմը՝ վարչապետ Գեորգի Գահարիայի գլխավորությամբ, հաստատել մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը՝ հաշվի առնելով հանգստյան օրերը: Սեպտեմբերի 3-ին այս մասին լրագրողներին հայտնել Է օրենսդիր մարմնի ընթացակարգային հարցերի կոմիտեի ղեկավար Գեորգի Կախիանին:

«Արդեն այսօր պաշտոնապես հայտնել են վարչապետի թեկնածությունը եւ ապագա կառավարության կազմը: Դրանից հետո կսկսվեն խորհրդարանական ունկնդրումներ կառավարության կազմին վստահություն հայտնելու շուրջ: Ի՞նչ են նշանակում այդ ունկնդրումները: Ձեզ հայտնի Է, որ, նոր կանոնակարգի համաձայն՝ այդ գործընթացը ժամանակի առումով ավելի Է երկարացված, քան առաջ: Կառաարությանը վստահություն հայտնելու համար կպահանջվի մի ամբողջ շաբաթ , առնվազն հինգ օր»,- ասել Է Կախիանին:

Նա չի բացառել, որ սեպտեմբերի 4-ից կսկսվեն կոմիտեների ունկնդրումները, որոնք կտեւեն երկու օր, իսկ այնուհետեւ նոր կառավարության ծրագրին կծանոթանան խորհրդարանական խմբակցությունները: Դրանից հետո հարցը կներկայացվի լիագումար նիստի, որտեղ Էլ կկայանա ամփոփիչ քվեարկությունը: Կառավարության հաստատման համար անհրաժեշտ Է 150 պատգամավորների մեծամասնության պաշտպանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: