Ադրբեջանում մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «ԹուրԱզ Արծիվ 2019» անունը կրող համատեղ ռազմական զորավարժությունները:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրք-ադրբեջանական ամենամյա ռազմական համագործակցության շրջանակներում կազմակերպված զորավարժությունները թուրքական Ֆ-16 կործանիչները Ադրբեջան ուղարկելով են սկսվել:
Զորավարժություններին, որոնք տևելու են մինչև սեպտեմբերի 16-ը, երկու երկրներից մասնակցում է մոտ 30 ռազմական օդանավ: