Դավիթ Տոնոյանը հերքել է ԳՇ պետի փոփոխության մասին լուրերը
Advertisement 1000 x 90

Դավիթ Տոնոյանը հերքել է ԳՇ պետի փոփոխության մասին լուրերը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքել է այն տեղեկությունը, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխություն է սպասվում:

Տոնոյանն այս հարցին անդրադարձել է սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում:

Իրեն ուղղված այն հարցին, թե արդյոք Գլխավոր շտաբի պետի փոփոխություն սպասվում է, Տոնոյանը պատասխանել է. «Իհարկե՝ ոչ»:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը 2018թ. մայիսի 24-ից զբաղեցնում է Արտակ Դավթյանը:



Նման նյութեր