Իրանում 28-ամյա տղամարդն ամուսնացել է 9-ամյա աղջկա հետ: Նրանց հարսանեկան արարողության մասին աղմկահարույց տեսանյութը, որը տարածել են լրատվամիջոցները, լուրջ իրարանցում է առաջացրել հասարակության շրջանում, ինչի հետևանքով երկրի իշխանությունները ստիպել են եղել պահանջելու չեղարկել ամուսնությունը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է լրագրող Բաբակ Թագվայը:
Լրագրողը պարզել է, որ 9-ամյա աղջկա ամուսինը Միլադ Չեշանին է, որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում ներառված «Բասիջ» ժողովրդական աշխարհազորայինների մարտիկ է: Պարզվում է՝ Չեշանին ամուսնանալու թույլտվություն է ստացել շրջանի իսլամական դատարանում:
Նշենք, որ Իրանում, ըստ օրենքի, աղջիկը կարող է ամուսնանալ 13 տարեկանից, իսկ տղան՝ 15: