Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել, այսինքն` ժողովրդի վարչապետը քավության նոխազի դերում այս սպային է կարգել, ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել. պարոնայք Արթուր Դավթյան, Սասուն Խաչատրյան, Արթուր Վանեցյան և Վալերիյ Օսիպյան, ձեր հերթն է մոտենում:
Ժողովրդի վարչապետը Ձեզ «փուռն է տալու»` հատ-հատ և անհատական:
Այսօր երեկոյան, երբ մենակ կմնաք ինքներդ Ձեր հետ, թեյ խմելուց հիշեք, թե ինչ եղավ Հենրիխ Յագոդայի, Նիկոլայ Եժովի, Լավրենտի Բերիայի և ի վերջո` Վանո Սիրադեղյանի հետ… Լավ հիշեք»:
https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10157576857608197







