Հատուկ բթամիտների համար այդ փաստերը կհրապարակեմ իմ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հատուկ բթամիտների համար այդ փաստերը կհրապարակեմ իմ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում. Լևոն Քոչարյան

Թույլ տվեք որոշումը ստանանք, ուսումնասիրենք և հետո արտահայտենք մեր կարծիքը, քանի որ ՍԴ-ի որոշումներն այդքան պարզ չեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը՝ ՍԴ-ի որոշման հրապարակումից հետո։

Լրագրողը նկատեց, որ ՍԴ-ի վրա ճնշումների վերաբերյալ Լևոն Քոչարյանի պնդումը փոխանցել են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին և վերջինս ասել է, որ փաստերի առկայության դեպքում նա կարող է դիմել իրավապահ մարմիններին։

Հարցին արդյոք պատրաստվում է այդ փաստերը ներկայացնել իրավապահ մարմիններին, Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Եկեք ամեն մեկի ասածին չանդրադառնամ։ Մարդիկ կան ԱԺ-ում ասում են, որ ես Ռոյս-Ռոյս եմ քշում, ու նմանատիպ սուտ լուրեր։ Հատուկ բթամիտների համար այսօր երեկոյան իմ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում կփորձեմ տեղադրել այդ փաստերը։ Դրանք բոլորս էլ գիտենք, բայց ինչ-որ մարդիկ իրենց հիմարի տեղ են դնում և փորձում են չհասկանալու կամ չտեսնելու տալ»,-ասաց Լևոն Քոչարյանը։

pastinfo.am



Նման նյութեր