Էջմիածինը «խելացի» կանգառներ կունենա. Դիանա Գասպարյանը մանրամասներ է հայտնել
Advertisement 1000 x 90

Էջմիածինը «խելացի» կանգառներ կունենա. Դիանա Գասպարյանը մանրամասներ է հայտնել

Առաջիկա մեկ տարվա ընթացքում Էջմիածինը 6-8 «խելացի» կանգառ կունենա։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Առաջին կանգառի կառուցումն արդեն մեկնարկել է, և այն կտեղադրվի մեկ ամսից»,– նշել է նա:

Կանգառներն ունենալու են ձմռանը տաքացվող, ամռանը սառեցվող համակարգեր, էլեկտրոնային սարքերի լիցքավորման հնարավորություն, անվճար Wi-Fi, տեղեկատվություն հասարակական նշանակության վայրերի վերաբերյալ, երթուղայինների ժամանման վերաբերյալ տեղեկատվություն, անհրաժեշտ տեղեկություններ զբոսաշրջիկների համար, վենդորային սարքեր սուրճի և քաղցրեղենի համար, բանկոմատ, վճարային տերմինալ, գովազդ, ստենդ անվճար հայտարարությունների համար, աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ:

Գասպարյանը նշել է, որ «խելացի» կանգառների նախաձեռնության հեղինակը քաղաքապետարանն է, բայց մասնավոր հատվածի ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ քաղաքային բյուջեից որևէ գումար դրանց կառուցման համար չի հատկացվելու: Քաղաքապետարանը երկարաժամկետ պայմանագրով հատկացնելու է միայն տարածքը, իսկ կառուցման ծախսերը հոգալու է մասնավոր ընկերությունը։



Նման նյութեր