ուսաստանի Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում 22-ամյա Դավիթ Խուդոյանի սպանության մեջ կասկածվողը հանձնվել է ոստիկանությանը։ Այս մասին այսօր հայտնել է «АиФ-Челябинск» պարբերականը` հղում անելով Չելյաբինսկի մարզի Ռուսաստանի ՔԿ վարչությանը։
Զլատոուստի բնակիչ Դավիթ Խուդոյանին սպանել են սեպտեմբերի 2-ի գիշերը։ Նա վիրավորում էր ստացել որովայնի շրջանում։ Բժիշկներին չէր հաջողվել փրկել տղայի կյանքը։ Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։
«Այսօր սպանության կասկածյալն անձամբ է ոստիկանություն ներկայացել։ Ներկա պահին անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվում, որից հետո ընթացակարգային որոշում կկայացվի», – հայտնել է Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի ՔԿ քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Վլադիմիր Շիշկովը։
Znak.com–ն իր հերթին հայտնում է, որ ոստիկանություն մեղայականով ներկայացել է 25-ամյա Իլյա Կամենևն ու խոստովանել արածը։ Երիտասարդի խոսքով` նա պատահաբար է կրակել իր ծանոթին։