Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ219+800-կմ228+000 հատվածի նորոգման աշխատանքներն իրականացնում է «Ոսմար» ՍՊ ընկերությունը։ Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, կատարվում են փոսային նորոգման, հարթեցման և նոր մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:
Ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելուց հետո նախատեսվում է իրականացնել կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների տեղադրման և ճանապարհածածկի գծանշման աշխատանքներ:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները: