«Մեկ ու կես տարի ճամբարում պահեցին, բոլոր հայերին մերժում են, առողջական խնդիրներ ունենք». Գերմանիայից արտաքսված հայերը վերադարձան Հայաստան. tert.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Մեկ ու կես տարի ճամբարում պահեցին, բոլոր հայերին մերժում են, առողջական խնդիրներ ունենք». Գերմանիայից արտաքսված հայերը վերադարձան Հայաստան. tert.am

Գերմանիայից այսօր չարթերային չվերթով 40-ից ավելի անձինք հարկադիր վերադարձան Հայաստան: Նրանց որոշ մասը անվասայլակով էր, ոմանք տեղում դեղարայք էին ընդունում:

 Հայաստանի Գերմանիայից արտաքսված քաղաքացիներից Արման Հովակիմյանը Tert.am-ին պատմեց, որ երեկոյան ժամը 2-ին են կոպիտ կերպով մտել իրենց տուն ու տեղեկացրել, որ արտաքսում են: Նա չի պատկերացնում, թե բուժումն ինչպես է շարունակելու Հայաստանում:

«Ֆիզիկական խնդիր ունեմ, այստեղ բուժումը չեմ պատկերացնում, այնտեղն ավելի լավ էր բուժումը, բայց բուժումը չհասցրեցի ավարտել:  Միանգամից եկան ու հանեցին, մենք՝ մայրս ու 2 քույրս, քնած էինք, բոլորիս արտաքսեցին»,- պատմեց Հովակիմյանը:

ՀՀ-ում բուժման հետագա ընթացքն այսօր արտաքսված շատ քաղաքացիներ չէին հասկանում, նրանից ոմանք հուզված էին և խոսել չէին ցանկանում: Գերմանիայից արտաքսված կանանցից մեկը ցույց տվեց դեղերը՝ նկատելով, որ ընդամենը մեկ ամսվա դեղ ունի:

«Մեկ ու կես տարի ճամբարում պահեցին, բոլոր հայերին մերժում են, ոչինչ չեն ասում: Մի անգամ գոնե չեկան, ասացին, որ ձեր գործը չի լինում, գնացեք: Թող այդ երկիրն իր դռները փակի մեր առջև, մենք էլ չգնանք, նարկոմաններին չեն արտաքսում: Չեմ հասցրել նույնիսկ իրերս հավաքել, չգիտեմ՝ ում եմ խնդրելու, սահմանին էլ այնպես են ստուգում, կարծես հանցագործներ ենք»,- պատմեց կինը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 



Նման նյութեր