«Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում իր ապաշնորհ, հայեցակարգ չունեցող ու վտանգավոր քաղաքականության արդյունքում հասել է նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչները կամ նրանց արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները հնչեցնում են գնահատականներ, որոնք այլեւս հավասարության նշան են դնում Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությունների միջեւ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը։
Ինչպես տեղեկացրել ենք, Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» հայտարարությունը։
Զախարովան հայտարարել էր . «Հաշվի ենք առնում, ինչ խոսք, որ կան ներքաղաքական հռետորաբանություն, ներքաղաքական գործընթացներ, որոնցով պայմանավորվում են քաղաքական ուժերի, կուսակցությունների կարծիքները՝ նկատի ունենալով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական երկրի մասին։ Այնուամենայնիվ, շատ կցանկանայինք, որպեսզի բոլոր կողմերի հայտարարությունները համապատասխանեն խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստին»։
Ամբողջությամբ՝ pastinfo.am