Բաբկեն Հարությունյան. «Քաղաքապետարանը ջրավազան է կառուցել՝ առանց հաշվի առնելու տարածքով անցնող բարձր լարման մալուխագծերը»
Advertisement 1000 x 90

Բաբկեն Հարությունյան. «Քաղաքապետարանը ջրավազան է կառուցել՝ առանց հաշվի առնելու տարածքով անցնող բարձր լարման մալուխագծերը»

Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքում գրել է.

«Քաղաքապետարանը ջրավազան է կառուցել՝ առանց հաշվի առնելու տարածքով անցնող բարձր լարման մալուխագծերը:

Օգոստոսի 5-ի հարցմանս ի պատասխան՝ ստացա 2-րդ նամակը, որով պարզապանվում է, որ Երևանում ընթացիկ տարում շահագործված 2 ջրային ավազաններից 1-ը՝ չի գործում, քանի որ ՀԵՑ-ը տեխնիկական պայման չի տվել՝ տարածքով բարձր լարման մալուխագծեր անցնելու պատճառով։ Տարածքն էլ՝ Էրեբունի թանգարանի դիմաց կառուցված նորաստեղծ «սմարթ» այգին է։ Ստացվում է՝ Երևանի քաղաքապետարանը, առանց համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու, վատնել է քաղաքային բյուդջեի միջոցները, և Մարությանն էլ ի վիճակի չէ այս խնդիրն էլ լուծելու։
Քաղաքապետարանում թե կարող եք՝ 3-րդ անգամ և հիմնովին պարզաբանեք խնդիրը։ Իհարկե, եթե կկարողանաք»։



Նման նյութեր