Սեպտեմբերի 8-ին, ժամը՝ 11:00-ին Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում տեղի է ունենալու սուրբ պատարագ:
Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջը:
Ըստ տեղեկությունների՝ ամենամյա պատարագը կազմակերպվում է Պոլսո Հայոց պատրիարքության կողմից: Այն լինելու է յոթերորդը այն բանից հետո, երբ հայ համայնքին թույլատրվեց տարին մեկ անգամ այդ եկեղեցում պատարագ կազմակերպել: